Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: