News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սակարկությունների տվյալների համաձայն՝ չորեքշաբթի բիթքոինի արժեքը հունիսի 10-ից սկսած առաջին անգամ 11-12 տոկոսով բարձրացել է, կրիպտոարժույթը վերադարձել է 7 հազար դոլարից բարձր մակարդակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 11,2 տոկոսով, մինչեւ 7,454 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքն աճել է 11,91 տոկոսով, մինչեւ 7,465 հազար դոլար:

Մյուս կրիպտոարժույթները հետեւում են բիթքոինի դինամիկային. Ethereum-ը թանկացել է 6,32 տոկոսով, մինչեւ 504,69 դոլար, Ripple-ը՝ 8,95 տոկոսով, մինչեւ 0,515 դոլար, Bitcoin Cash-ը՝ 10,47 տոկոսով, մինչեւ 872,58 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 297,74 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի գրեթե 43 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:

Այս շաբաթ լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկյան խոշորագույն ներդրումային Blackrock ընկերությունը կրիպտոարժույթների շուկան ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծել: Շուկայի վերլուծություն կատարելուց հետո ներդրումաին ընկերությունը կարող է բիթքոինով ֆյուչերսների առեւտուր սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ