News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գյուղացու եւ ագրովերամշակողի համար պետությունը երկուստեք շահեկան տարբերակ է մտածել:

Կառավարությունից հայտնում են, որ ագրովերամշակման ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով վերամշակողները վարկ են ստանում 3 տոկոս տոկոսադրույքով:

Վարկը ձեւակերպվում է վերամշակողի անունով, մինչդեռ գումարը փոխանցվում է միանգամից գյուղացու հաշվեհամարին: Առեւտուրն ընթանում է հարթ, առանց պարտք ու պահանջի: Վերամշակող ընկերության տնօրեն Վահե Խազարյանի խոսքով, այս տարի արդեն մեր ամբողջ մթերումները իրենք ուղղորդում են հենց այդ ուղղությամբ. «Վերամշակողին դա կայծ է տալիս, որ դու ավելի ռիսկով որոշում կայացնես, վարկային բեռ վերցնես»:

Նշենք, որ եթե նախորդ տարի այս ծրագիրը պիլոտային էր, ապա այս տարի այն հիմնական է. մշակողն ու գյուղացին պայմանագիր են կնքում, այս ծրագրով վերամշակողները հնարավորություն ունեն մինչեւ մեկ մլրդ դրամի վարկ ստանալ մեկ տարով:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ այս տարի հիմնական ծրագրով նախատեսում են յուրաքանչյուր շահառուի հաշվով մինչեւ մեկ մլրդ դրամի վարկավորում. «Ընդհանուր վարկային պորտֆելը կարող է կազմել մինչեւ 18 մլրդ դրամ: Այսօրվա դրությամբ արդեն 18 կազմակերպություններ դիմել են, նախնական դրական եզրակացություն ստացել են, որից 10-ը վարկավորվել է: Ընդհանուր վարկային պորևտֆելը կազմել է 750 մլն դրամ»:

Նշենք, որ ծրագրից օգտվել ցանկացողները դիմում են գյուղնախարարություն կամ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Ամենաշատ