News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ հուլիսի 17-ին Վրաստանի սահմանապահ ծառայության ոչ բավարար աշխատանքի պատճառով 2 ժամ 10 րոպեով ուշացել են Ընկերության Երեւան-Բաթումի եւ  Բաթումի-Երեւան գնացքները:

«ՀԿԵ աշխատակիցների համակարգված աշխատանքի շնորհիվ՝ արդեն Հայաստանի տարածքում Բաթումի-Երեւան գնացքի ուշացման ժամանակը կրճատվեց 1 ժամով եւ գնացքը Երեւան ժամանեց արդեն 1 ժ 10 ր ուշացումով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղեւորների ներողամտությունը ոչ Ընկերության մեղքով պատճառած անհարմարությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ