News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ պետնախարարն ընդգծել է, որ իր եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, եւ դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետեւ կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները:

Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը եւ Արցախի կառավարության տեսլականը գյուղատնտեսության ինտենսիվացման, հացահատիկի մշակումից այգեգործության անցման ուղղությամբ: Պետնախարարի խոսքով՝ այս ոլորտում խնդիր է մնում բերքը կարկտահարություններից պաշտպանելու թեման:

Փոխվարչապետը նշեց, որ այդ ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշակի նոր միջոցներ է ձեռնարկում եւ դրանց իրականացման փուլում կառավարությունը պատրաստ է նաեւ աջակցել Արցախին:

Հաջորդիվ քննարկվել է բնակարանային ապահովման խնդիրը:

Պետնախարարի խոսքով՝ Արցախի կառավարությունը այդ ոլորտում Հայաստանում իրականացվող պետական ծրագրերի ուսումնասիրության, կատարելագործման եւ ներդրման քաղաքականություն է իրականացնում, սակայն էական խնդիր է մնում քաղաքացիների կողմից ոչ կառուցապատողից բնակարանների ձեռքբերման դեպքում պետական աջակցության հարցը: Տիգրան Ավինյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը այս ոլորտում մրցունակ ծրագրեր մշակելու աջակցության հարցում:

Խոսելով էներգետիկայից՝  պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարեւորել է, որ Արցախն արդեն վերականգնվող էներգիայի ոլորտում արտադրում է իր սպառման ծավալներին համարժեք էներգիա եւ առաջիկայում՝ նոր հէկերի գործարկումից հետո, նախատեսվում է ունենալ նաեւ արտահանման ենթակա որոշակի ավելցուկային էներգիա: Փոխվարչապետը կարեւորել է վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականությունը եւ հետաքրքրվել բնապահպանական խնդիրներով:

Փոխվարչապետը հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ գոյություն ունեցող բոլոր ծրագրերը շարունակվելու են եւ նոր թափ են ստանալու:

Խոսելով տնտեսական զարգացման մասին՝ պետնախարարը ընդգծել է, որ բարեգործական ծրագրերն, իհարկե, կարեւոր են, սակայն, առաջխաղացման համար գլխավոր շարժիչ ուժը ներդրումներն են: Փոխվարչապետը այս առումով կարեւորել է տնտեսական մասնագիտացման եւ արտահանման ոլորտում արդյունավետ լուծումներ գտնելու հարցերը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ կառավարության դիրքորոշումը հետեւյալն է. յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում, պետք է առավելագույնս ներգրավի եւ զարգացնի Արցախի տնտեսությունը:

Եվ վերջում, քննարկելով Արցախ այցելելու հնարավորությունը՝ փոխվարչապետը հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդլայնված պատվիրակությամբ կայցելեն Արցախ՝ տեղում քննարկելու յուրաքանչյուր ոլորտի զարգացման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ