News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 23
Տեսնել լրահոսը

Առնվազն չորս մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտեր Պրադեշ նահանգի Դելի քաղաքի մոտակայքում գտնվող երկու շենքի փլուզման հետեւանքով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:

Եւս առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ, կարող են լինել փլատակների տակ: Մասնավորապես, խոսքը մեկ տարեկան աղջկա, նրա ծնողների եւ տատիկի մասին է:

Հեռուստաալիքի տվյալներով՝ շինարարության փուլում գտնվող վեց հարկանի շենքը փլվել է դրա կողքին գտնվող չորս հարկանի շենքի վրա: Փլուզման պատճառները դեռ չեն պարզվել: Ըստ ականատեսների՝ շենքում 18 ընտանիք էր ապրում:

Դեմքի վայրում որոնողական եւ փրկարարական աշխատանքներ են իրականացվում, դրանցում  արտակարգ իրավիճակների ծառայության շուրջ 400 աշխատակից է ներգրավված, ինչպես նաեւ՝ տեղական ոստիկանությունը եւ հրդեհաշ ծառայությունը: Փլուզման կապակցությամբ ոստիկանությունը երեք մարդ է ձերբակալել, այդ թվում՝ կառուցվող շենքի սեփականատիրոջը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար Սարիգյուղում. Վիրավորին հասցրել են հիվանդանոց
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը...
Կրակոցներ Լոռու մարզում. հրազենային վնասվածքներով 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից...
Ոստիկանները հայտնաբերեցին ավտոմեքենայից պայուսակ գողացողին. Դուռը բաց էին թողել
Մ.Խորենացու փողոցի 72 հասցեի մոտ կայանված իր «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի սրահից գողացել է իր պայուսակը…
«Վստրեչի» կամրջի մոտ բախվել են Opel Zafira»-ն եւ «Opel Astra G»-ն. կա վիրավոր
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները...
Ոմն Արայիկը ավտոլվացման կետից փախցրել է կնոջ «Հոնդա Էլիսոն» ավտոմեքենան. Մեկ օր անց նրան գտել են
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկը 2001 թ. ծնված Արա Բ.-ն է, որը…
Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են BMW-ն ու Mitsubishi Grandis-ը. կա վիրավոր (ֆոտո)
Ազատության պողոտա - Հրաչյա Ներսիսյան եւ Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում…