News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գրենլանդիայի արեւմտյան ափին 200 մետր լայնությամբ սառցաբեկոր է հայտնվել, հաղորդում  է «Գազետա»-ն՝ դանիական Danmarks Radio հեռուստառադիոընկերությունը:

Սառցաբեկորի մոտ 100 մետրը դուրս է եկել ջրից, այն մոտ 3 անգամ մեծ է «Տիտանիկ»-ը խորտակած սարցաբեկորից: Այն կանգ է առել դանիական Ինարսուիտ ոչ մեծ բնակավայրի մոտ: Սառցաբեկորի քաշը, ըստ նախնական տվյալների, 11 մլն տոննա է:

Գյուղի բնակիչներն արդեն իսկ տարհանվել են. եթե սառցաբեկորը սկսի կոտրվել, ապա սառույցի կտորները կարող են իրական ցունամի առաջացնել եւ բառացիորեն վերացնել գյուղը: Դրանից արդեն իսկ փոքր բեկորներ են անջատվում՝ բավականին բարձր ալիքներ առաջացնելով: Վտանգավոր է սառցաբեկորի կոտրումը նաեւ տեղական էլեկտրակայանների համար:

Ողբերգությունից խուսափելու հնարավորություն կա. այսբերգն աստիճանաբար շարժվում է դեպի հյուսիս: Սակայն առաջիկա օրերին այս տարածքում անձրեւներ են հնարավոր, եւ դա կարող է սարցաբեկորի արագ կոտրմանը հանգեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ