News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Եթե կա օրենք, որ զրկեն Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից, թող զրկեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով Գյումրիի ավագանու որոշմանը, որով  Ռոբերտ Քոչարյանին, Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Սարգսյանին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:

«Լեւոն Բարսեղյանը բերեց ներկայացրեց, ես չմասնակցեցի այդ քվեարկությանը»,-ասաց նա:

Հարցին, թե դա ինչո՞ւ չի մասնակցել, իր սրտով չի՞ եղել այդ նախաձեռնությունը, Բալասանյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես էսպիսի տպավորություն ունեմ, էսօրվա դրությամբ եթե կա օրենք, որ զրկեն, թող զրկեն, ինչ ասեմ: Ավագանի է, ես մեկ ձայն ունեմ եւ չմասնակցեցի քվեարկությանը: Դեմ էի, որ մահացած գորիկ հակոբյանին զրկեն պատվավոր քաղաքացու կոչումից»:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Գյումրիի ավագանու որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը, Գորիկ Հակոբյանը, Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Սարգսյանը զրկվեցին Գյումրի պատվավոր քաղաքացու կոչումից: Որոշմանը կողմ է քվեարկել ավաագանու 33 անդամից 18-ը:

Նիստի մեկնարկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը խնդրել էր օրակարգից հանեն ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը՝ պատճառաբանելով, որ հանգուցյալ է:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհվել դեռ 2006թ-ին, երբ ՊՆ նախարար էր, իսկ նախագիծը քաղաքապետարան էր բերել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ավագանու նիստը դեռեւս շարունակվում է:

Տպել
Ամենաշատ