News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի վերջին հանդիպումները որոշ կետերով կլուրջ փոփոխությունների կհանգեցնեն: Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Նրա խոսքով՝ Պուտինի եւ Թրամփի հանդիպումը մթնոլորտ է ստեղծել, որը, ի վերջո, երկխոսության կհանգեցնի: Շահգալդյանը կարծում է, որ ստեղծված մթնոլորտը լուրջ ազդեցություն կունենա հետագա բոլոր քաղաքական գործընթացների վրա: «Ըստ էության, ավելի խաղաղ եւ անվտանգ քաղաքականության ձեւավորման մեխանիզմ է ստեղծվել: Թեպետ կան կտրուկ հայտարարություններ, ինչը բնական է, քանի որ բախվել են էլիտայի երկու խմբեր, սակայն Թրամփն ավելի պրագմատիկ խմբից է եւ լավ է պատկերացնում, թե ինչ է  պետք աշխարհին» - պարզաբանեց ՕԵԿ-ի ներկայացուցիչը:

Մհեր Շահգելդյանը նշեց, որ Պուտինի եւ Թրամփի հանդիպումը զրկել է Ադրբեջանին եւ Թուրքիային երկու պետությունների թվացող հակասությունների վրա քաղաքականություն վարելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին Հելսինկիում կայացավ Թրամփ-Պուտին հանդիպումը, որի արդյունքներով երկու առաջորդները մասնակցեցին համատեղ մամուլի ասուլիսին: Թրամփի՝ Հելսինկիում արված հայտարարությունները հայրենիքում քննադատության արժանացան. նրան մեղադրեցին «թուլության» համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ