News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռությունը հարցում է ուղղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որի պատճենը ներկայացվել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հարցումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․

«Պարոն Ավինյան, հուլիսի 13-ին տեղեկացանք, որ Ձեր որոշմամբ՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» (Էյ-Սի-Փի) ՓԲԸ-ի կողմից Հայաստանում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Ցավով ենք արձանագրում, որ վարչակարգի փոփոխությունից հետո տնտեսական ու բնապահպանական հարցերի շուրջ նախորդ վարչակարգերի աշխատանքին նմանվող գործելակերպ է դրսեւորում նոր կառավարությունը:

Մասնավորապես ճիշտ այսպես 2001թ. կառավարությունը գուժեց Թեղուտում Լալվարի անտառները հանք դարձնելու որոշումը, եւ հենց կառավարության անդամ` ֆինանսների փոխնախարար Գագիկ Արզումանյանը դարձավ Էյ-Սի-Փի ընկերության տնօրենը եւ Թեղուտի շահագործման աղետալի ու ապօրինի ծրագրի ղեկավարը:

Երեք տարի Թեղուտի հանքը շահագործելուց հետո Վալլեքսը փաստի առջեւ է կանգնեցրել հանրությանը` իր ստեղծած էկոլոգիական աղետով ու տոննաներով թունահարույց թափոններով լի պոչամբարի վթարայնությամբ:

«Վալլեքս» խմբի ընկերություններն այն աստիճանի անվստահելի են, որ մեկ այլ պետության` Դանիայի արտահանումների խթանման պետական գործակալությունն է խզել դրա հետ կնքված վարկի երաշխավորման պայմանագիրը, քանի որ Վալլեքսը պարզապես չի կատարել պայամանագրով նախատեսված իր պարտականությունները:

Հատուկ հիշեցնում ենք, որ Ալավերդին ու շրջակա համայնքները  արդեն շուրջ քսան տարի թունավոր գազերով լցնող Էյ-Սի-Փի ընկերությունը վայելել է Հայաստանի ժողովրդի կողմից այդքան չսիրված ու անհնազանդ ցույցերով տապալված Սերժ Սարգսյանի անձնական ու պաշտոնեական բարձր հովանավորությունը:

Այս ընկերությունը, ինչպես եւ «Վալլեքս» խմբի բոլոր ընկերությունների օֆշորային գրանցման շնորհիվ շղարշված են բաժնետերերի անհայտությամբ: Ստացվում է, որ կառավարությունը որոշել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել անհայտ սեփականատերերով անվստահելի մի ընկերության:

Մյուս կողմից, պետական ֆինանսական աջակցություն ենթադրող նման խոշոր ու պետության համար խիստ ծախսատար որոշման համար կառավարությունը պարտավոր էր նախ պատվիրել իրավիճակի գնահատական (due diligence)։ Այն որպես կանոն անում են նեղ մասնագետներ եւ ներառում են տվյալ ընկերության եւ նրա հետ փոխկապակցված խմբի անդամ ընկերությունների գործունեության ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական, փաստացի գործունեության, նախկինում պետությանն ու տեղի համայնքներին տված վնասի կամ օգուտի, օրենսդրական պարտավորությունների` այդ թվում` բնապահպանական պարտավորությունների կատարման, պետության ու հանրության հետ թափանցիկ գործելակերպի եւ նմանատիպ բազմաթիվ այլ հարցեր:

Մասնավորապես «Վալլեքս» խմբի ընկերությունների խիստ խնդրահարույց գործունեությունից է նաեւ Արցախում ահռելի ծավալներով հանքարդյունաբերական գործունեությունը եւ դրանից գոյացած շահույթի` հանրությանն անհայտ եղանակներով տնօրինումը: Կառավարությունն այնուհետեւ պետք է իր կատարած իրավիճակի գնահատմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը ներկայացներ ԱԺ-ին եւ հանրությանը` նախքան որեւէ որոշում կայացնելը:

Խնդրում ենք հանրությանը ներկայացնել պարզաբանումներ հետեւյալ հարցերի շուրջ.

Ինչու է կառավարությունը որոշում կայացրել ֆինանսապես աջակցել «Վալլեքս» խմբի ընկերություններից մեկին։

Արդյոք կառավարությունը պատվիրել է վերը հիշատակված իրավիճակի գնահատում (due diligence), եթե այո խնդրում ենք դրան առչվող բոլոր փաստաթղթերը հրապարակային դարձնել:

Հիշեցնում ենք, որ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի համաձայն պետական պաշտոնյաները պարտավոր են հրապարակել շրջակա միջավայրին վերաբերող բոլոր տեղեկությունները:

Եթե իրավիճակի գնահատական փաստաթուղթ գոյություն չունի, պահանջում ենք չեղարկել աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը, քանզի դրա մասին ընդունված որոշումը ենթադրում է, որ այն ստեղծված է արդեն իսկ աջակցություն ցուցաբերելու համար եւ քննարկման պիտի դրվեն աջակցության ձեւերը, իսկ վերը նշված իրավիճակի գնահատումն աշխատանքային նման կազմի կարողությունների շրջանակում չէ: Կառավարությունից նաեւ պահանջում ենք հանրության դատին ներկայացնել Էյ-Սի-Փի ընկերության եւ ընդհանրապես «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեության գնահատական եւ հանրությունից հայցել մեր` ժողովրդի փողերով այդ խմբին ֆինանսական աջակցություն ցույց տալու հարցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ