News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ կաշառքի գործի անջատված մասով այսօր՝ հուլիսի 18-ին, դատարանում հարցաքննվեց ամբաստանյալ, Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական վարչության բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը:

Ըստ մեղադրանքի՝ նա քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից 3 հազար դոլար կաշառք է ստացել: Մեղադրանքի համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը գումար է տվել որդուն առաջադրված մեղադրանքը վերաորակելու համար:

Դատարանում Բունիաթ Եղիազարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. ինքը ոչ կաշառք է վերցրել, ոչ կաշառքի առաջարկ է ստացել, ոչ էլ առհասարակ նման խոսակցություն է եղել:

«Մի անգամ մտել եմ Միքայել Զադոյանի աշխատասենյակ, անծանոթ մարդ էր նստած: Զադոյանը ներկայացրեց, որ Սոս Գասպարյանի հայրն է: Քանի որ գործի նյութերից գիտեի, որ սրտի վիրահատության է ենթարկվել, հարցրի՝ առողջական վիճակը ոնց է: Նա էլ պատասխանեց, թե ոնց պետք է լինեմ, տղաս անմեղ է, շառի մեջ է: Այնուհետեւ մտահոգություն հայտնեց գործի վերաբերյալ, ես էլ ասացի, որ օբյեկտիվ քննություն է լինելու: Հետագայում մի քանի անգամ Բաբկեն Գասպարյանին տեսել եմ միջանցքում, բայց հետը 1-2 անգամ եմ խոսել: Մեկ անգամ էլ նրան իմ աշխատասենյակ եմ հրավիրել, որ միջանցքում չսպասի՝ հաշվի առնելով առողջական վիճակը: Այդ խոսակցության ժամանակ չեմ բացառում, որ ասած լինեմ՝ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի: Այդ խոսքերը քննչական պրակտիկայում ընդունված են, շաբլոնային են, ասում ենք ծնողներին»,- ասաց ամբաստանյալը:

Բունիաթ Եղիազարյանը նշեց, որ քննիչ Միքայել Զադոյանի հետ Սոս Գասպարյանի գործի վերաբերյալ քննարկումները եղել են սովորական ընթացակարգով, ինչպես բոլոր մյուս դեպքերում:

«Զադոյանն իր նախաձեռնությամբ ինձ չի ասել, որ Սոս Գասպարյանի արարքում անհրաժեշտ պաշտպանության տվյալ կամ հատկանիշ կա: Պաշտպանի միջնորդությունը ստանալուց հետո գործը քննարկել եմ Զադոյանի հետ: Սոս եւ Հովհաննես Գասպարյանների ցուցմունքներում կային անհրաժեշտ պաշտպանության մասին փաստական տվյալներ: Եղբայրների եւ դեպքին ականատեսների ցուցմունքներում կային հակասություններ, եղել են առերեսումներ, որից հետո միջնորդությունը մերժվել է: Մեղադրանքի վերաորակման հարցը ես ոչ մեկի հետ չեմ քննարկել, բայց Զադոյանն ինձ ասել է, որ դատախազությունում նույնպես հարցը քննարկել են եւ մտադիր են գործը դատարան ուղարկել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով»,- պատմեց ամբաստանյալը:

Մեղադրող Արա Մնացականյանի հարցին՝ ինչ է նկատի ունեցել Բաբկեն Գասպարյանին «ամեն ինչ լավ է լինելու» ասելով, քննչական բաժնի պետի տեղակալը պատասխանեց. «Ես գործերով անցնող բոլորի ծնողների, հարազատների հետ էլ զրուցում եմ: Բաբկեն Գասպարյանը սրտի վիրահատություն էր տարել, ասում էր՝ տղաս հանցագործ չի եւ ճարահատյալ հայտարարություններ է արել, ես առնվազն թուրք պիտի լինեի, որ չհուսադրեի, չասեի՝ լավ է լինելու: Բա ի՞նչ ասեի, մի բան պետք է ասեիր, ծնողը եկել էր ինձ մոտ, մի բան պետք էր չէ՞ ասել: Հուսադրող հայտարարություն եմ արել, մարդկայնորեն, մարդասիրական»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ