News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանը, Թունիսը, Մարոկոն եւ Ալժիրը մոտ ժամանակներս Գերմանիայի կողմից կարող են ճանաչվել անվտանգ երկրներ, ինչը կարագացնի այդ երկրների քաղաքացիներից ապաստանի տրամադրման միջնորդությունների մշակման գործընթացը։ Հուլիսի 19-ին Գերմանիայի կառավարությունը հաստատել է համապատասխան օրինագիծը, որը պատրաստվել էր ՆԳՆ ղեկավար Հորսթ Զեեհոֆերի կողմից, հայտնում է DW-ն։

Փաստաթուղթը այժմ կանցնի Բունդեսթագի քննարկման։ Կառավարությունը հույս ունի, որ նոր նորմը կօգնի արագացնել ապաստան ստանալ ցանկացող միգրանտների կողմից ներկայացված փաստաթղթերի մշակման գործընթացը եւ կկրճատի այդ երկրներից միգրացիոն հոսքերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ