News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն կշարունակի օգնել Վրաստանին Դաշինքի անդամակցությանը նախապատրաստվելու հարցում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ:

Նա ողջունել է Վրաստանի առաջընթացը բարեփոխումների ոլորտում: «Ես նաեւ ակնկալում եմ դաշնակիցների լայն մասնակցությունը հաջորդ տարի կայանալիք ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի զորավարժություններին»,-հավելել է Սթոլթենբերգը։

Կողմերը քննարկել են նաեւ Սեւ ծովում անվտանգության հետ կապված իրավիճակը եւ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներուժի զգալի աճը: «Սեւ ծովը ռազմավարական նշանակություն ունի, եւ ՆԱՏՕ-ն ու Վրաստանը ակտիվացնում են համագործակցությունն այդ շրջանում»,-ասել է Սթոլթենբերգը: Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն միասնական է Վրաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության աջակցության հարցում՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ