News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիբանանի խորհրդարանը քննարկում է բժշկական նպատակներով կանաբիսի օրինականացման հարցը։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Լիբանանի խորհրդարանը պատրաստվում է ուսումնասիրել եւ ընդունել բժշկական նպատակներով կանաբիս աճեցնելու մասին օրինագիծ՝  ինչպես դա արել են բազմաթիվ եվրոպական երկրներ եւ որոշ ամերիկյան նահանգներ»,-ասել է խոսնակը Բեյրութում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը:

Չնայած մարիխուանան Լիբանանում արգելված է, բայց խոշոր հողատերերը այն էլ տասնամյակներ շարունակ բաց կերպով աճեցնում են, եւ իրավապահ մարմինները աչք են փակում։ Նշենք, որ ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակը Լիբանանին համարում է մարիխուանայի երրորդ խոշոր մատակարարը Մարոկոյից եւ Աֆղանստանից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ