News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման մասին համաձայնագրի կնքումը կարող է որոշակի ժամանակ պահանջել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` հաստատելով, որ պատժամիջոցները առաջիկայում եւս կշարունակվեն գործել, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան հաստատել է միջուկային զենքից հրաժարվելու իր հանձնառությունը եւ առաջընթաց է գրանցվել 1950-53 թթ. Կորեական պատերազմում զոհված ամերիկացի զինվորների մնացորդների վերադարձը կազմակերպելու գործում:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Պոմպեոն այցելել էր Փհենյան՝ հույս ունենալով համաձայնեցնել ապամիջուկայնացման «ճանապարհային քարտեզը», սակայն նշանակալի առաջընթաց չի գրանցվել։ Բացի այդ, Փհենյանը վրդովված հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակությունը «գանգսթերային պահանջներ» է առաջ քաշել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ