Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 18-ին կեսօրին ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել Սեւանի շտապօգնության հերթապահ խմբից, որ կանչով մեկնել են մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ անասնագոմի տանիքում հայտնաբերել են կնոջ դի։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 50-ամյա Նարինե Հ,-ն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաեւ նամակ, որում գրված է եղել. «Իմ այս քայլում ոչ ոքի չմեղադրեք։ Մեր ընտանիքը միշտ էլ անհաշտ է եղել»։
Քննիչի որոշմամբ մի շարք փորձաքննություններ են նշանակվել, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։