News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենաների եւ պահեստամասերի ներկրման համար սահմանված 25%-ի չափով մաքսատուրքի հետեւանքով ամերիկյան տրանսպորտային միջոցների գինը տարեկան 83 մլրդ դոլարով կբարձրացնի եւ հարյուր հազարավոր աշխատատեղ կարժենա: Ավտոմոբիլային արտադրողների ալյանսը պատրաստվում է այս մասին հայտնել ԱՄՆ առեւտրի նախարարությանը, հաղորդում է Reuters-ը:

Ալյանսը, որում ներառված են General Motors Co-ն, Volkswagen AG-ն, Toyota Motor Corp-ը եւ այլ ընկերություններ, լսումների ընթացքում կհայտարարեն, որ մեքենաների համար սահմանված բարձր մաքսատուրքերը, տնտեսությունից բացի, վնաս կհասցնեն ամերիկյան ընտանիքներին եւ աշխատավորներին եւ շուրջ 6.000 դոլարով կբարձրացնեն ներկրված մեքենաների գները, իսկ ամերիկյան մեքենաների պարագայում՝ 2.000 դոլարով:

Թրամփի վարչակազմը մայիսին հետաքննություն սկսեց՝ պարզելու համար, արդյո՞ք ներկրված ավտոմեքենաներն ու պահեստամասերը սպառնալիք են ազգային անվտանգության համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է սպառնացել 20 կամ 25 տոկոսով մաքսատուրքերը բարձրացնելու մասին: Առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ առայժմ որոշում չի կայացրել եւ մտադիր է մի քանի ամսվա ընթացքում ավարտին հասցնել հետաքննությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ