News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նախկինում ամեն ինչ շատ սահուն է եղել, բայց՝ նոր էջ է պետք բացել», - այս մասին Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Ես կարծում եմ, ժամանակն է, որ բոլորովին այլ մակարդակի վրա բարձրացվեն մեր հարաբերությունները եւ ոչ թե խոսենք անցյալը սահուն շարունակելու մասին: Ես խնդրում եմ, իմ ուղերձը շատ բառացի ընկալել եւ նաեւ գործընկերներին փոխանցել տարբեր քննարկումների ժամանակ. Աննախադեպ խաղաղ դեմոկրատական հեղափոխության շնորհիվ աշխարհում հայտնվել է մի նոր ժողովրդավարական պետություն եւ այդ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել»:

Փոխվարչապետ Միրզոյանը կոչ է արել կոնգրեսականներին աջակցել, որ մեծացվեն Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալները: Վաշինգտոնի իր այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը չորեքշաբթի բանակցություններ է վարել Պետքարտուղարությունում, հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի մի շարք սենատորների եւ կոնգրեսականների, ինչպես նաեւ՝ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ:

«Կարծում ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կարելի է նաեւ ԱՄՆ-տարածաշրջան, Հայաստան-Վրաստան համատեքստում դիտարկել»:

Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ, նշել է փոխվարչապետ Միրզոյանը՝ շեշտելով, որ Երեւանն առաջնորդվում է Հայաստանի շահերով. «Մենք չենք կարող թույլ տալ շատ կտրուկ շրջադարձ»:

Կոնգրեսականներ Փալոնին, Վալադաոյին եւ Թրոթին հետաքրքրում էին Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երեւանի դիրքորոշումը եւ Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարը, որին ի աջակցություն կոնգրեսական Դեյվիդ Թրոթն առաջարկեց Կոնգրեսի հատուկ հռչակագիր ընդունել: Ֆրենք Փալոնն էլ ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցածը կարող է օրինակ ծառայել Հայաստանի հարեւանների համար. «Իսկ մեր կողմից ամենակարեւոր քայլն է բարձրացնել մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները»:

Ամերիկացի օրենսդիրներին հատուկ հետաքրքրում էր Հայաստանի «թավշյա հեղափոխության» պատմությունը, քանի որ, ընդգծեց կոնգրեսական Փալոնը, Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցելած Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով մասնակցել էր «թավշյա հեղափոխությանը»:

Միրզոյանի խոսքով, տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքացիները երազել են ունենալ ազատ ժողովրդավար պետություն եւ տասնամյակներ շարունակ դա չի հաջողվել. «Բայց, մենք չենք հանձնվել եւ ինչպես տեսնում եք, մենք կարողացանք հաղթել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ