News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդական Ալեքսանդր Բենալան Փարիզում ծեծել է մայիսմեկյան ցույցի մասնակցի, հայտնում է Le Monde-ը:

Նշվում է, որ պարբերականի տրամադրության տակ է տեսանյութ կա, որում սաղավարտով Բենալան Կոնտրեսկարպ հրապարակում ցուցարարի վրա է հարձակվում: Տեսանյութում նա մի երիտասարդի գետնին է գցում, նրան մի քանի անգամ հարվածում ու հեռանում:

Մակրոնի աշխատակազմի ղեկավար Պատրիկ Ստրոդի խոսքով՝ սաղավարտով մարդն իսկապես Բենալան է: Միջադեպից հետո նա 2 շաբաթով աշխատանքից հեռացվել է, իսկ ներկայումս զբաղվում է Ելիսեյան պալատի միջոցառումներում անվտանգության ապահովմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ