News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց, որից 17-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, ընդգրկված են  Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Բաբկեն Շահազիզյանին և Դավիթ Մադոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին, Արարատի մարզի Զանգակատան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագծերը:

Օրակարգում է նաեւ «ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև N CAM 100702 E ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծի մասին նախագիծը:

Տեղեկացնենք, որ այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գու¬մարի չափով դրամաշնորհ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ