News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է երկրի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ հունական քաղաքականության արժեքների թյուրըմբռնման մեջ՝ այս երկրից ռուսաստանցի դիվանագետների արտաքսման վերաբերյալ Մարիա Զախարովայի մեկնաբանությունից հետո, հայտնում է «Գերմանական ալիքը»:

Հունական արտաքաղաքական գերատեսչությունը հուլիսի 18-ին համապատասխան հայտարարություն է տարածել իր կայքում:

«Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունը երրորդ երկրի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հատկանշական օրինակ է եւ ժամանակակից աշխարհին հիշեցում, որում պետությունները, չնայած իրենց չափերին, կարող են անցկացնել անկախ, բազմակողմ եւ ժողովրդավարական արտաքին քաղաքականություն»,- հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն:

Խոսքը հուլիսի 18-ին կայացած ճեպազրույցում Մարիա Զախարովայի արտահայտությունների մասին է, որը հայտարարել էր, որ Աթենքի վրա «բրիտանական եւ ամերիկյան գործընկերները ուժեղ ճնշում են գործադրել» դիվանագետներին արտաքսելու եւ Ռուսաստանի կողմից պատասխանի սպառնալիքների հարցում:

Հունաստանի ԱԳՆ-ից շեշտել են, որ «վկայությունները, որոնց հիման վրա Հունաստանը գործել է, ռուսական իշխանություններին ժամանակին են ներկայացվել»: «Աթենքն ամենակսզբից ջանացել է այդ մարդկանց գործողություններն ընկալել որպես ռուսական պաշտոնական արտաքին քաղաքականութան հետ կապ չունեցող: Սակայն ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իր այսօրվա հայտարարությամբ իրենց հետ համաձայնում է»,- նշված է հունական կողմի մեկնաբանության մեջ:

Հունաստանի իշխանությունները հայտարարել էին հուլիսի 11-ին ռուսաստանցի 2 դիվանագետների արտաքսման եւ եւս եկուսին երկիր մուտքի արգելքի մասին: Աթենքը նրանց մեղադրում է երկրի ներքին գործերին միջամտելու եւ պետական պաշտոնյաներին կաշառելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ