News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատմել է Ռուսաստանի նորագույն զենքի մասին, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համալիրի,  «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչուի, «Բուրեվեստնիկ» միջուկային շարժիչով թեւավոր հրթիռի, «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի,  «Ավանգարդ» հիպերձայնային մարտական բլոկի եւ «Պերեսվետ» լազերային համալիրի մասին է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ավանգարդ»-ի սերիական արտադրությունը

Ռուսաստանի ռազմական անվտանգության ամրապնդման շրջանակներում ստեղծված «Ավանգարդ» հիպերձայնային մարտական բլոկների համալիրի մշակումն ավարտվել է, եւ ռուսական պաշտպանական արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները սկսել են դրա սերիական արտադրությունը: Թեւավոր մարտական բլոկի թռիչքը անցնում է մի քանի տասնյակ կիլոմետր բարձրության վրա, մթնոլորտի խիտ շերտերում՝ ի տարբերություն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ավանդական մարտական բլոկների, որոնք դեպի թիրախը թռչում են բալիստիկ հետագծով: «Ավանգարդ»-ի առավելագույն արագությունն ավելի քան 20 անգամ գերազանցում է ձայնի արագությունը: Նոր համալիրի թռիչքի հետագծի անկանխատեսելիությունը պայմանավորված է դրա՝ մանեւրելու եւ հակահրթիռային պաշտպանության ակտիվ գոտիները շրջանցելու ունակության հաշվին:

«Պոսեյդոն»-ն ավարտում է փորձարկումները

Ռուսաստանում ավարտվում է «Պոսեյդոն» եզակի ստորջրյա անօդաչուի փորձարարական մշակումը, որը կարող է ավիակիրներ եւ ափամերձ ենթակառուցվածքներ խոսել միջմայրցամաքային հեռահարության վրա: Ներկայումս, նշում է ՌԴ ՊՆ-ն, «ավարտվում է անօդաչու ստորջրյա սարքի փորձարարական մշակումը»: Փորձարկումների ընթացքում ստուգվել է ապարատի բոլոր համակարգերի եւ կոնստրուկցիաների հուսալիությունը: Պաշտպանության նախարարության փորձարկման վայրերում, որտեղ գնահատվում են սարքի դինամիկ բնութագրերն իրական ժամանակում արձակելիս, ինչպես նաեւ ստուգվում են ինքնավար ռեժիմում մեքենայի շարժման պարամետրերը: «Պոսեյդոն»-ի ստեղծման բոլոր միջոցառումները համապատասխանում են ժամանակացույցին:

«Պոսեյդոն»-ի անխոցելիության երեք գործոն

«Պոսեյդոն» նորագույն ստորջրյա անօդաչուների անխոցելիությունը ձեռք է բերվում սուզման մեծ խորության, բարձր արագության եւ երթուղու անկանխատեսելիության շնորհիվ: Միջուկային էներգոսարքի փորձարկումներն այսպիսի ավտոնոմ սարքերի հաեգցվման համար ավարտվել են: «Պոսեյդոն»-ի եզակի հնարավորությունները Ռազմածովային նավատորմին թույլ կտան  հաջողությամբ պայքարել հավանական հակառակորդի ավիակրիչների եւ նավային հարվածային խմբերի հետ օվկիանոսային թատրոնի ցանկացած ուղղությամբ, վնասել ափամերձ ենթակառուցվածքային օբյեկտները:

«Սարմատի» փորձարկումները

«Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նետման փորձարկումներն ավարտվել են, սկսվել է ամառային փորձարկումների նախապատրաստումը: Նետման փորձարկումների ծրագրի ավարտը «թույլ է տալիս սահմանված ժամկետում անցնել «Սարմատ» հթիռային համալիրի ամառային փորձարկումների նախապատրաստմանը»: Այս աշխատանքի ապահովման համար արդյունաբերության ձեռնարկությունների կորպորացիան անցկացրել է արտադրական հզորությունների արդիականացում եւ վերազինում, անձնակազմի ուսուցում եւ արտադրանքի ու նյութերի անհրաժեշտ պաշարների ստեղծում, ընթանում է հրթիռների փորձնական խմբաքանակի կառուցման նախապատրաստումը:

«Բուրեւեստնիկը» փորձարկումների է պատրաստվում

Ռուսաստանը կատարելագործում է միջուկային շարժիչով «Բուրեւեստնիկ» թեւավոր հրթիռի կառուցվածքը, տավում է նրա ամառային փորձարկումների նախապատրաստում, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության Կենտրոնական ԳՀԻ գլխավոր գիտաշխատող Սերգեյ Պերցեւը: «Ճշգրտված պահանջների հիման վրա կատարելագործվում է հրթիռի բաղկացուցիչ մասերի կառուցվածքը, անցկացվում են դրանց վերգետնյա փորձարկումներ, տարվում է կատարելագործված կառուցվածքով թեւավոր հրթիռի փորձարարական նմուշների ամառային փորձարկումների նախապատրաստում»,- ասել է նա: Պերցեւը հստակեցրել է, որ միաժամանակ մշակվում են արձակման նախապատրաստման եւ անցկացման տեխնիկական միջոցները, կատարելագործվում են հրթիռների կառուցման, հավաքման եւ փորձարկումների տեխնոլոգիական գործընթացները: «Բուրեւեստնիկն» անխոցելի է գոյություն ունեցող եւ հեռանկարային ՀՀՊ բոլոր համակարգերի համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ