News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱԱԾ-ն երբեք չի մտել Ռուբեն Հայրապետյանի բիզնեսների մեջ: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է նման բան, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «ԱԱԾ-ն աշխատում է բոլոր ուղղություններով: Մենք բազմիցս նշել ենք, որ անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից, անունից, եթե մենք ստացանք ստույգ օպերատիվ տվյալներ, որ մարդն իրականացրել է այս կամ այն խախտումը, մենք իրականացնելու ենք համապատասխան միջոցառումներ»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ օրերս մեկ անգամ հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արթուր Վանեցյանը մտադրություն ունի զբաղեցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Ռուբեն հայրապետյանն էլ հայտարարել էր, որ այդ դեպքում ինքը սիրով հրաժարական կտա ՀՖՖ նախագահի պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ