News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իռլանդիայում հնագետները հայտնաբերել են հնագույն հենջի հետքեր՝ բրիտանական Սթոունհենջի նմանօրինակ կառույցներ: Այն գտնվում է Դուբլինից 40 կմ հեռավորությամբ Բրու-նա-Բոյն հնագիտական կամալիրում: Պահպանվել են քարերի հիմքերը, որոնցից կազմված էր եղել 150 մ տամագծով շրջանը, որը կարող էր տեղավորել մի քանի հազար մարդու: Գտածոյի տարիքը կազմում է մոտ 5 հազար տարի, հայտնում է Daily Mail-ը:

Կառույցի հայտնաբերմանն օգնել է անոմալ շոգը: Դաշտում խոտն արեւից չորացել էր, իսկ ավերակների ստվերները կանաչ էին մնացել, եւ հնագետների դրոնը վերեւից նկարել է այս շրջանը: Պարզվել է, որ գտածոն հատուկ արժեք ունի, քանի որ մի շարք նոր առանձնահատկություններ ունի, օրինակ՝ շրջագիծը կազմված է կրկնակի ակոսներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ