News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Բրանֆորդ քաղաքի բնակչուհի Էմիլի Ռոուն գնած խաղողի մեջ հայտնաբերել է մահացու վտանգավոր սարդի, հայտնում է NBC Connecticut-ը:

Ամերիկուհին գտածոյի մասին հայտնել է Facebook-ի իր էջում: Մեկնաբանությունում նա պատմել է, որ առաջին ողկույզին այնպիսի ամուր սարդոստայն է գտել, որ ստիպված էր մկրատով կտրել: Երբ 11-ամյա որդու խնդրանքով երկրորդ ողկույզն է վերցրել, ապա դրա մեջ սեւ այրուն է տեսել: «Բախտս դեռ բերեց, որ այն ինձ չխայթեց, որովհետեւ ես ամեն դեպքում նրան կդիպչեի, եթե չնկատեի: Անչափ սարսափելի էր»,-  նշել է Ռոուն:

Օրգանական արտադրանքի վաճառքի մասնագիտացված խանութը նրան խաղողի դիմաց կրկնակի գին է վճարել: Խանութի աշխատողները հավաստիացրել են, որ իրենց մատակարարները հնարավոր ամեն ինչ անում են, որ հատապտուղների մեջ սարդերի հայտնվելը թույլ չտան: «Չնայած բոլոր ջանքերին, երբեմն սարդերն, այնուամենայնիվ մտնում են ողկույզ մեջ, քանի որ օրգանական բնական միջավայրի մասն են»,- հավելել են նրանք:

Սեւ այրին սարդերի աշխարհում ամենաթունավոր տեսակն է: Սեւ այրու թույնի մեջ պարունակվող նեյրոտոքսինը 15 անգամ հզոր է բոժոժավոր օձի թույնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ