News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փորձում ենք դպրոցների լիցենզիաները համապատասխանեցնել իրենց ունեցած հզորություններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Վերանորոգումներ են անում, փորձում են  մասնաշենքերն օգտագործել  եւ համապատասխանեցնել շենքային հնարավորությունները, իհարկե սա ժամանակավոր լուծում կլինի: Հաջորդ տարիներին, երբ լինի էլեկտրոնային գրանցում, դպրոցները այլեւս հնարավորություն չեն ունենա մեծ քանակությամբ, իրենց լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունել:

Ավելին, այն դպրոցները որոնք այս պահին գերազանցում են աշակերտների թվով իրենց սահմանված լիցենզիաներով նշված թվերը, նրանց հաջորդ տարի պարզապես կարող է թույլ չտրվի ունենալ ընդունելություն, մինչեւ որ կմարի ավագ դպրոցի կամ բարձր դասարանների աշակերտների թիվը, եւ իրենք նոր հնարավորություն կունենան ընդունելություն կազմակերպել»,-հայտարարեց նախարարը:

Նա ընդգծեց, որ տարրական կրթական ծրագիրն իրականացնելու համար դպրոցը պետք է ունենա լիցենզիա. «Առաջին, երկրորդ երրորդ հերթի հարց չի քննարկվում այս պահին, որովհետեւ հերթերի սահմանման  հետ կապված կարգն այնքան էլ հստակ չէ, եւ մենք դա էլ կհաստակեցնենք: Մեր նպատակն է, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով, ինչը մեջտեղից կհանի բազմաթիվ բողոքներ: Հիմա ծնողները բողոքում են, որ հերթերը փոխում են, իսկ իրենք աշխատում են եւ եթե նախկինում կարողանում էին կազմակերպել օրը, ապա հիմա դժվարանում են դա անել: Սրանով կլուծվի նաեւ դպրոցների բեռնաթափման հարցը»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ