News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պահանջել է հայտնել Սկրիպալների թունավորման գործով կասկածյալների անունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է բրիտանական պաշտոնյաներից լսել Սկրիպալների թունավորման համար կասկածյալների անունները. մինչ այժմ դրանք միայն լրատվամիջոցներումի տարբերակներն էին»,- մեջբերել է գործակալությունը Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոյի հայտարարությունը:

Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ Ալեքսանդր Յակովենկոն մտադիր է հանդիպել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Ջերեմի Հանթի հետ եւ քննարկել երկու երկրների հարաբերությունները եւ Սկրիպալների գործը:

Հուլիսի 4-ի առավոտյան Էյմսբերիում երկու մարդ «անհայտ նյութի ազդեցության տակ» տեղափոխվել էր հիվանդանոց: Տուժածներից մեկը մահացել է, տղամարդը ողջ է մնացել: Սքոթլենդ Յարդում հայտարարել են, որ նրանք թունավորվել են նույն նյութով, ինչպ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլյան:

Էյմսբերին գտնվում է Սոլսբերիից ոչ հեռու, որտեղ եւ մարտ ամսվա սկզբին թունավորել էին Սկրիպալներին: Լոնդոնը թունավորման համար մեղադրեց Մոսկվային, սակայն որեւէ ապացույց չներկայացրեց: Ռուսաստանը կտրականապես ժխտում է իր ներգրավվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ