Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 19-ին՝ ժամը 13:17, «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: