News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայի կառավարության ղեկավար Ջուզեպե Կոնտեն առաջարկել է ԵՄ ճգնաժամային հանձնաժողով ստեղծել միգրացիայի խնդրի լուծման համար, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով վարչապետի՝  Il Fatto Quotidiano-ին տված հարցազրույցը: Կոնտեի խոսքով՝ համապատասխան առաջարկով նամակն ինքը հղել է Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդի նախագահներ Ժան-Կլոդ Յունկերին եւ Դոնալդ Տուսկին:

Մասնավորապես, Կոնտեի գաղափարի համաձայն, Եվրոպական Հանձնաժողովի հովանու ներքո աշխատանքային խումբը կարող էր միջնորդական դեր ստանձնել Եվրամիության երկրների կառավարությունների միջեւ հարավային եվրոպական երկրների միջոցով Եվրոպա ժամանող միգրանտների բաշխման հարցերում:

«Այդպես, միգրանտների բաշխման խնդիրը կլուծվի ոչ թե գործընկեր երկրների կառավարությունների ղեկավարների հետ ուղղակի հեռախոսային խոսակցությունների, այլ՝ Եվրահանձնաժողովի շրջանակներում գործող հատուկ մարմնի կողմից, որը պետությունների միջեւ միջնորդի գործառույթ կկատարի»,- պարզաբանել է Կոնտեն:

Նա նաեւ խոստացել է, որ երրորդ երկրների համաձայնության դեպքում միգրացիոն հոսքերի տարանցման կարգավորման համար ոչ միայն պարզապես ընդունման կենտրոններ կգործեն, այլ՝ պաշտպանության կենտրոններ, որտեղ կքննվեն ապաստան հայցողների դիմումները: Բացի այդ, ըստ նրա, եվրոպացիները մարդասիրական միջանցքներ կկազմակերպեն եւ ինքները կզբաղվեն փախստականների անվտանգ տեղափոխմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ