News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Տարիներ շարունակ գիտնականները կարծում էին, որ մարդիկ սկսել են բնակություն հաստատել Արեւմտյան կիսագնդում 13.500 տարի առաջ: Սակայն վերջերս հայտնաբերված զենքերը հերքել են այդ վարկածը. մարդիկ հայտնաբերել են արեւմտյան մայրցամաքները մոտ 20.000 տարի առաջ, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը: Հյուսիսային Ամերիկայում առաջին մարդու առաջին հայտնվելու ամսաթիվը արդեն մեկ անգամ «հետ էր տարվել» Օցիլա գետի ջրի տակ հնագույն կանգառի հայտնաբերումից հետ:

Այժմ Տեխասում 16.000-ից մինչեւ 20.000 տարեկան 150.000 քարե գործիք է հայտնաբերվել, որոնք պատկանում են որսորդների եւ հավաքորդների վաղ մշակույթին: Ավելի վաղ Հարավային Ամերիկայում 14 000 տարեկան քարե գործիքներ էին հայտնաբերվել: Ենթադրվում է, որ առաջին մարդիկ Ամերիկայի մայրցամաք եկել են Ասիայից՝ Բերինգի նեղուցի փոխարեն եղած հատվածով: Այնուամենայնիվ, մինչ օրս առեղծված է մնում, թե ինչու մայրցամաքի հյուսիսային հատվածում մարդու վաղ ներկայության հետքեր գրեթե չկան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news