News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հ1-ում առերեւույթ եղել են հիմքեր քրեական գործ հարուցելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ դեռեւս չի կարող անուններ տալ,  քննության ընթացքում պետք է պարզվի, թե համապատասխան սխեմաների մեջ ովքեր ինչ ներգրավվածություն են ունեցել, եւ ում արարքում հանցակազմ կա:

Նա նշեց, որ գործը նախաքննության փուլում է, դեռ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Դիտարկմանը, թե Հ1-ի ղեկավարությունը պնդում է, որ ոչ թե չարաշահումներ են եղել, այլ հաշվարկների սխալ է եղել, Արթուր Դավթյանն ասաց. «Իսկ եթե մյուս իրավիճակներում անձինք իրենց տրամադրության տակ չունեն հեռուստաալիքներ եւ լրատվականա կայքեր, չեն կարողանում հակադարձել, դրանից պետք է չարաշահե՞լ: Մենք նաեւ հակառակ պարզաբանումը դրեցինք:

Շատ ակնհայտ է, որ Հ1-ում առերեւույթ հանցագործության փաստեր, որոնցով քրեական գործեր հարուցելու հիմքեր պետք էին, դրանք առկա են, իսկ մնացածը կքննվի քրեական գործի ընթացքում, կպարզվի էդ ամեն ինչը»:

Գլխավորը դատախազը նշեց, որ կոնկրետ մարդկանց դեռ մեղադրանք չկա առաջադրված:

Հարցին, թե ում են վերաբերում այդ չարաշահումները, գլխավոր դատախազն ասաց, որ քննության ընթացքում պետք է պարզվի, թե համապատասխան սխեմաների մեջ ովքեր ինչ ներգրավվածություն են ունեցել, եւ ում արարքում հանցակազմ կա կամ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ