News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հետ զրույցում: 

«Մենք շահագրգռված ենք ռուս-վրացական հարաբերությունների լիամասշտաբ վերականգնմամբ: Սա համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, եւ ռուսական կողմից ոչ մի խոչընդոտ չկա, կարգավորման առաջընթացը կախված է բացառապես քաղաքական կամքից եւ իրատեսականությունից»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ վրացական կողմի «Օտխոզորիա-Թաթունաշվիլի» պատժամիջոցային ցուցակը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, քանի որ դա ռուսական կողմի հետ կապված չէ:

««Օտխոզորիա-Թաթունաշվիլի» ցուցակը, ինչպես նաեւ այդ քաղաքացիների հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպերը Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունեն, ուստի այդ ցուցակը ոչ մի կերպ չի կարող ազդել վրացա-ռուսական հարաբերությունների վրա: Այս որոշումն առճակատային է եւ սադրիչ»,- հայտարարել է Զախարովան:

Այս տարվա մարտին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ բանաձեւ էր ընդունել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում մարդու իրավունքների խախտումների մասին: Բանաձեւի ընդունման համար հիմք էր հանդիսացել 2016 թվականին վրացա-աբխազական սահմանին Վրաստանի քաղաքացի Գիգլա Օտխոզորիայի սպանությունը եւ այս տարվա փետրվարին Ցխինվալում Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլիի մահը: Խորհրդարանն այս համաձայնագրով կառավարությանը հանձնարարել էր ներկաացնել, այսպես ասած, «Օխոզորիա-Թաթունաշվիլի ցուցակը», որի մեջ մտնելու էին Վրաստանի քաղաքացիների սպանության, առեւանգման, կտտանքների եւ անմարդկային վերաբերմունքի, առողջությանը ծանր վնաս պատճառելու համար մեղադրված եւ դատապարտված անձինք: Ցուցակի մեջ էր մտել 33 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news