News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Որեւէ բանկի անուն չեմ տա, ինքներդ հետազոտեք, ուզում եք, որ գործադիրը բոլոր հարցերին պատասխանի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին իր ֆեյսբուքյան գեւրառմանը, որտեղ նշել էր, որ նախկինում որոշ բուհեր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում եւ իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով:

«Գնացեք եւ տվյալ բուհերի կամ ուսումնական հաստատությունների ղեկավարներին հարցրեք, թե ինչի են ուզում, որ ուսուցիչները կամ դասախոսները գումար ստանան կոնկրետ բանկից եւ ստանան այդ բանկի քարտերը: Որեւէ տնօրեն, որեւէ նախարար կամ որեւէ հիմնարկի ղեկավար չպետք է որեւէ իր աշխատակցին ուղղորդի բանկի ընտրության հարցում»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իր դասախոս եղած ժամանակ էլ է եղել ուղղորդում:

Հարցին, թե ինքը հետեւե՞լ է այդ ուղղորդումներին, նախարարը պատասխանեց. «Ոչ, ես գնացել եւ ուրիշ բանկում եմ հաշիվ բացել: Յուրաքանչյուր աշխատող ինքն ազատ ընտրություն ունի բանկի հարցում, որովհետեւ ինքը կարող է իր նախընտրած բանկից հավելյալ բոնուսներով վարկ ստանալ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում եւ իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից եւ չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից»:

Տպել
Ամենաշատ