ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն այսօրէ հուլիսի 19-ին, հանդիպել է Սլովակիայի Հանրապետությունից ժամանած գործարարների, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է սլովակ եւ բուլղար գործարարների կողմից ՀՀ-ում ներդրումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ:
Միաժամանակ Միքայել Մելքումյանն իր մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտել Սլովակիայի կողմից դեպի Իսրայել՝ հաուբիցներ եւ Դանա ինքնագնաց հրթիռանետային համակարգեր արտահանելու, լիցենզիա տրամադրելու կապակցությամբ, հաշվի առնելով, որ այդ զինատեսակները միանգամից Իսրայելից փոխադրվում են Ադրբեջան:
Մ. Մելքումյանը դա համարել է անթույլատրելի: