News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեկ քառակուսի մետր մակերեսին ընկնող արեւային լույսը 1.7 անգամ գերազանցում է Եվրոպայի միջին ցուցանիշը: Այս բնական հարստությունն անտեսելը տրամաբանական չէ: Բավական է ձեռքբերել արեւային էլեկտրակայան (PV) եւ ցանկացած փոքր եւ միջին բիզնես դառնում է ավելի էներգաարդյունավետ եւ մրցունակ: Անգամ եթե շրջանառության մեջ առկա չեն ազատ միջոցներ, ժամանակակից սարքավորումները կարելի է ձեռքբերել նոր վարկատեսակի միջոցով, որը Յունիբանկն առաջարկում է KfW գերմանական բանկի հետ համագործակցության շրջանակներում:

Յունիբանկի նոր վարկատեսակը հենց այդպես էլ կոչվում է` «Արեւային էներգիա»:Վարկը տրամադրվում է մինչեւ 120 ամիս ժամկետով եւ մինչեւ 10% տարեկան տոկոսադրույքով: «Արեւային էներգիա» վարկը տրամադրվում է դրամով արեւային էլեկտրակայանների, ջրատաքացուցիչների SWH) եւ կից  սարքավորումների ձեռքբերման համար:

«Հայաստանում վերջին տարիներին արեւային էներգիայի հիման վրա աշխատող սարքավորումների նկատմամբ պահանջարկն աճում է արագ տեմպերով: Արեւային էներգիան օգտագործվում է եւ խոշոր, եւ փոքր ձեռնարկություններում, եւ գյուղացիական տնտեսություններում, եւ հյուրանոցներում: Մեր նոր վարկը նպաստում է այլընտրանքային` արեւային էներգետիկայի ոլորտի, ինչպես նաեւ ՓՄՁ-ների զարգացմանը` նվազեցնելով նրանց էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսերը: Ավելին, գեներացվող էլեկտրաէներգիան, ավելցուկի դեպքում, կարող է անգամ վաճառվել», - նշեց  Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

«Հայաստանում  արեւային էներգիայի ներուժը հսկայական է, բայց այսօր այս ռեսուրսի հաշվին մենք բավարարում ենք մեր կարիքների ընդամենը 2-3%-ը: Յուրաքանչյուր բիզնես, ընտանիք կամ պետական հաստատություն կարող է շահել` օգտվելով այս տեխնոլոգիայից,  եւ դա կարող է անել առանց նախնական ֆինանսական ներդրումների: Ելնելով մեր հաճախորդների պահանջարկից եւ Շտիգեն ընկերության վաճառքներից, կարող եմ վստահորեն ասել, որ արեւային էներգետիկայի ոլորտում մեր կողմից 8 տարի նապատրաստվող հեղափոխությունն արդեն սկսված է:  Կարծում մեր գործընկեր Յունիբանկի այս քայլը հենց ժամանակին է եւ ռազմավարական առումով շատ ճիշտ», - ընդգծեց  Շտիգեն ընկերության հիմնադիր, վերականգնվող էներգետիկայի ոլորտի փորձագետ Հայկ Շեկյանը:

Օգտվելով Յունիբանկի վարկից, կարելի է ձեռքբերել արեւային էլեկտրակայան, որի փոխհատուցվելիության ժամկետը կազմում է 5-7 տարի: Հաշվի առնելով, որ արեւային էլեկտրակայանի դեպքում կարիք չկա վճարելու էլեկտրաէներգիայի համար, վարկառուի համար առավելություններն ակնհայտ են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ