News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. պետությանը պատճառված ավելի քան 20 մլն դրամի վնասի վերականգնումը: Այս մասին NEWS.am-ին  հայտնեցին ՀՀ դատախազությունից:

1996թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրության էր ենթարկել «Երևան Ինվեստ» պետական ձեռնարկության գործունեությունը, որի արդյունքում պարզվել էր, որ ձեռնարկության  մի շարք պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն էին իրականացրել: Դրա հետևանքով պետությանը և կազմակերպություններին պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:

1997թ. օգոստոսի 20-ին  ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ և 1551-րդ հոդվածների հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել, որի  շրջանակում որպես մեղադրյալ էր ներգրավվել «Երևան Ինվեստ» պետական ձեռնարկության տնօրեն Ա. Օրդյանը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի հոդվածի 4-րդ մասով, 89-րդ հոդվածի 3-րդ մասով և 184-րդ հոդվածով նաատեսված հանցավոր արարքների կատարման համար: Մասնավորապես պարզվել էր, որ որպես պաշտոնատար անձ, հանցավոր համաձայնության էր եկել մի ՍՊԸ-ի տնօրենի հետ և, հափշտակելու դիտավորությամբ 1996 թվականի հուլիս  ամսվա ընթացքում  դուրս գրելով  20.400.000  ՀՀ դրամ, յուրացրել: 1998թ. հունիսիկ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մեղադրյալների գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառաբանությամբ:

2004թ. օգոստոսին Ա. Օրդյանին առաջադրված մեղադրանքը համապատասխանեցվել է գործող ՀՀ քրեական օրենսգրքին, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. օգոստոսի 4-ի որոշմամբ  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2017թ. մարտի 16-ին Ա. Օրդյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն, որից հետո նախաքննություն իրականացնող մարմնի որոշմամբ, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործով վարույթը կարճվել և դադարեցվել հետախուզումը:

Չնայած այդ հանգամանքնին՝ նկատի ունենալով, որ Ա.Օրդյանի անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 20.400.000 ՀՀ դրամի չափով վնաս, 2017թ. հունիսի 29-ին Երևան քաղաքի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց է հարուցվել դատարան:

Արդյունքում 2018թ. մայիսի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայցը բավարարվել է և արդեն իսկ ԴԱՀԿ-ի կողմից իրականացվում է կատարողական վարույթ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
«Սիրահարների այգում» օդաճնշիչ ատրճանակով հարվածել է օտարերկրացու գլխին, հափշտակել պայուսակը․ երիտասարդը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում…
Ամենաշատ