News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոլորովին վերջերս Երեւանը շատ լոյալ էր Մոսկվայի նկատմամբ, թերեւս՝ ավելի շատ, քան մյուս անկախ կովկասյան հանրապետությունները: Իսկ այժմ պետք է մտորել երկկողմանի համագործակցության հետագա հեռանկարների մասին: Եվ այդ մտորումները ոչ մի լավ բան չեն խոստանում, գրում է «Լենտա»-ն՝ ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել:

ՀՀ թարմ ղեկավարի գործողություններում ամենից շատ անհանգստացնում է նրան վստահված պետության արտաքին քաղաքականության՝ դեպի Արեւմուտք կանխամտածված շրջադարձը: Եւ, ըստ երեւույթին, նա չի ուզում պարզապես «իրենցը» լինել տեղի քաղաքական համայնքում, այլ նաեւ ինչ-որ կերպ ինտեգրել երկիրը դեպի Ռուսաստանն ակնհայտորեն թշնամաբար տրամադրված ՆԱՏՕ-ի բլոկում: Կամ, ցուցադրելով իր կապերը  «ազատ աշխարհի» ռազմական մեքենայի հետ, փորձում է հետագա համագործակցության համար հատուկ պայմաններ կորզել Մոսկվայից: Ինչեւէ, սակայն Փաշինյանը միակ ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարն էր, որը ներկա էր հուլիսի 11-ից 13-ը Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի:

Ռուսական լսարանին այցը ներկայացվել էր ընդամենը որպես գործնական ուղեւորություն: Սակայն կա երկու «բայց»: «Առաջին «բայց». այդ ի՞նչ ռազմական դաշինք է դա, որի նիստին կարող է ներկա գտնվել ցանկացած մարդ, թեկուզ եւ՝ պետութան ղեկավար, եւ զբաղվել այնտեղ իր գործունեությամբ, որը բացարձակ կապ չունի ՆԱՏՕ-ի գործունեության հետ: Երկրորդը «բայցը» Փաշինյանի կադրային քաղաքականությունն է:

Քանի որ կա՛մ պատահականորեն, կա՛մ դիտավորությամբ, սակայն նա իր կաբինետը գրեթե ամբողջովին ձեւավորել է միայն ռուսաֆոբներից: Նրանց թվում է ԱՄՆ-ում ուսանած  սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ով հանդես էր գալիս որպես «Սորոսի հիմնադրամի» ծրագրերի համակարգող: Տեր-Գրիգորյանը նաեւ նկատվել է ՌԴ նախագահին ուղիղ կերպով վիրավորող պաստառով: Իսկ Հայաստանի աշխատանքի նախարար Մանե Թանդիլյանն ակտիվորեն քարոզում է երկրի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը: Մշակույթի նախարարը` Լիլիթ Մակունցը, 2016 թվականից աշխատել է ԱՄՆ Խաղաղության կորպուսում, որը, ինչպես հայտնի է, կապված է ԿՀՎ-ի հետ:

Ստացվում է, որ նրանցից, ովքեր այսօր ղեկավարում են Հայաստանը, միակ մարդը, որը հայտարարում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ եւ ամուր կապերի անհրաժեշտությունը, ինքը Փաշինյանն է, ում համար նման դիրքորոշումն ուղղակի չի կարող անհարմար չլինել: Փոխարենը՝ ՌԴ նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլ հնարավոր կլինի բարդել իր շրջապատի վրա: Ամենայն հավանականությամբ, կարելի է ենթադրել, որ նոր հայկական առաջնորդի գործողությունները հիմնվում են հենց այս տրամաբանության վրա, այսինքն՝ ճղճիմ շանտաժի: Այլապես՝ էլ ինչպե՞ս հասկանալ բրյուսելյան այցը:


Բրյուսել այցը Հայաստանի քաղաքացիներին ներկայացվել է որպես ֆենոմենալ դիվանագիտական հաջողություն: Չէ՞ որ միջոցառման լուսանկարներից դատելով՝ Փաշինյանին հաջողվել է սեղմել ե՛ւ Դոնալդ Թրամփի, ե՛ւ Էմանուել Մակրոնի, ե՛ւ Անգելա Մերկելի, ե՛ւ Ֆեդերիկա Մոգերինիի, ե՛ւ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի, ե՛ւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի, ե՛ւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, ե՛ւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ձեռքը, ինչպես նաեւ Լիտվայի, Ուկրաինայի, Մակեդոնիայի, Սլովակիայի ղեկավարների, դե, իհարկե, նաեւ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի:

Որպես ուղեւորության հաշվետություն՝ հայկական լրատվամիջոցները ցուցադրել են հենց Փաշինյանի բազմաթիվ ձեռքսեղմումները բոլոր թվարկված պաշտոնատար անձանց հետ (ինչը նման կարգի միջոցառման համար ստանդարտ արարողակարգային պրակտիկա է): Ճիշտ է, այն փաստը, որ ձեռքսեղմմանը չի հետեւել ոչ մի լիարժեք հանդիպում կամ բանակցություն, թեթեւակի լռության է մատնվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ