News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գհանատականներ հնչեցնելը: Այդ մասին Facebook սոցիալականն ցանցի իր էջում   գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ ՌԴ զինվորականների մասնակցությամբ:

«Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքոը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր:

Անհասկանալի էր, թե իրականում ինչ էր հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստին հնչեցրած սուր գնահատականը, եթե նախօրեին ռուսական ռազմաբազայից արդեն հնչել էին ափսոսանքի և ներողության խոսքեր: Տհաճ և սխալ եմ համարում նաև որոշ ռուսական ԶԼՄ-ների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականները այս կապակցությամբ: Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը»,- գրել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անդրադարձել է Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին: 

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,-ասաց նա՝ հավելելով, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն:

Հավելենք, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրել միջադեպի համար: 

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել, որոշ ժամանակ անց պարզել են, որ դրանց հեղինակը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են: Վերջիններս առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ