News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից. նրանք կասկածվում են սոցիալական նպաստի գումարները խարդախությամբ հափշտակելու մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Քննությամբ պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 5 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչեւ 2018թ. հունիսը, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ եւ ապօրինի ձեւակերպել ընտանեկան նպաստներ: Նրանք այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով, «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել եւ այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Քննության այս փուլի դրությամբ ձեռք բերված տվյալներն առերեւույթ վկայում են, որ 2007թ.-ից մինչեւ 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում Ստեփանավանի տարածքային գործակալությունում ապօրինի հաշվառվել են հարյուրավոր կեղծ նպաստառուներ: Նրանց անվամբ ձեւակերպված նպաստի գումարները տեւական ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի աշխատակիցների միջոցով փոխանցվել են գործակալության աշխատակիցներին:

Թեեւ նախաքննության սկզբնական փուլում ամբողջությամբ վերականգնվել էր պետությանը պատճառված շուրջ 15 մլն ՀՀ դրամի չափով վնասը, սակայն արդեն իսկ ակնհայտ է դարձել, որ վերը հիշատակված փաստական տվյալների առկայության պայմաններում պետությանը պատճառված վնասի չափը զգալիորեն գերազանցում է քրեական գործի հարուցման հիմքում դրված չափին: Քննությամբ ի հայտ եկող նոր հանգամանքների բերումով, պետությանը պատճառված վնասի չափն անընդհատ աճի միտում ունի, ինչը վերջնական կճշգրտվի եւ կներկայացվի քննության ավարտական արդյունքներով:

Հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքին 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ  325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ՀՀ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության թվով 4 աշխատակիցները:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու, ինչպես նաեւ պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ