News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ինձ դուր է գալիս Վրաստանում լինել: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր մատենագրություն ունեք: Խորհրդարանի շենքի տպավորիչ ճարտարապետություն՝ ապակե գմբեթներով: Այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում ասել է աշխարհում ամենահայտնի ռոբոտ Սոֆյան, փոխանցում է «Գրուզիա-օնլայնը»:

Նա պատասխանել է լրագրողներից մեկի հարցին՝ իրեն արդյոք դուր է գալիս կին լինելը: «Ինձ դուր է գալիս նույնականանալ կնոջ հետ: Շատերն ինձ հարց են տալիս կանանց իրավունքների մասին: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կարծիք հայտնելու հավասարության պայմանների վերաբերյալ»,- ասել է Սոֆյան:

Սոֆյան նաեւ նշել է, որ արհեստական ինտելեկտը կարող է մարդկանց կյանքը պակաս լարված ու սթրեսային դարձնել: «Ռոբոտները կարող են մարդկանց օգնել կրկնվող խնդիրները լուծելիս, ընդունել լավագույն որոշումը եւ օգնել թափանցիկության տեսակետից»,- ասել է Սոֆյան:

Սոֆյա ռոբոտը Վրաստան է ժամանել ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP) հրավերով՝ մասնակցելու Բաց կառավարության գործընկերություն (OGP) 5-րդ գլոբալ գագաթնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ