News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

WhatsApp մեսենջերը կարող է դատական հայցերի առաջ կանգնել Հնդկաստանում, եթե հետագա քայլեր չձեռնարկի կեղծ տեղեկության տարածման դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է երկրի կառավարությունը, փոխանցում է AFP-ն։

Վերջին 2 ամիսներին երկրում ավելի քան 20 մարդ է սպանվել զայրացած ամբոխի կողմից երեխաների առեւանգման եւ այլ մեղադրանքներից հետո, որոնք տարածվել են WhatsApp-ի միջոցով։

Իշխանությունների ճնշման տակ մեսենջերը նոր գործառույթներ է ներդրել, որ օգնի օգտատերերին ճանաչել ուղարկված հաղորդագրությունները։

Սակայն Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հաղորդել է, որ ձեռնարկված գործողությունները բավարար չեն:

WhatsApp-ը նաեւ հնդկական թերթերի ամբողջական էջերի վրա գովազդներ է տեղադրել՝ խորհուրդներ տալով՝ ինչպես որոշել ապատեղեկատվությունը:

Սակայն մեսենջերը, վկայակոչելով գաղտնիության պաշտպանությունը, հրաժարվել է հետեւել օգտատերերի կողմից ստեղծվող կոնտենտին, որ իշխանություններին օգնի լուծել այդ հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ