News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեխասում ազատված ստրուկների զանգվածային գերեզման է հայտնաբերվել, հայտնում է USA.one-ը։ Առաջին մնացորդները Շուգար Լենդում հայտնաբերել են դեռեւս փետրվարին, երբ այստեղ սկսել են դպրոցի տեխնիկական կենտրոնի կառուցումը:

Նախնական տվյալներով՝ գերեզմանում շուրջ 95 մարդ է թաղված։ Ստրուկները թաղվել են 1878-ից 1910 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Գտնվել են միայն տղամարդկանց մնացորդներ, որոնք 14-ից 70 տարեկան են եղել եւ թաղվել են առանձին փայտյա դագաղներով։

Goshawk Environmental Consulting-ից Ռեյն Քլարկը պատմել է, որ առաջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մարդիկ թերսնված էին, որոշները հիվանդ էին, շատերը՝ սպառված ծանր ֆիզիկական աշխատանքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ