News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, եւ ինտրիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է նաեւ, ու դա նկատելի է նույնիսկ կառավարության, գործադիր իշխանության ձեւավորման գործընթացից, որ թիմն ունի կադրային խնդիրներ եւ առավել եւս խարիզմատիկ կադրերի խնդիր: Ավելին՝ պետք է արձանագրել պարզ իրողությունը, որ այդ առումով քաղաքական այդ թիմի ծանրության ամբողջ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին է:

Մինչդեռ հստակ է, որ եթե պետական կառավարման տարբեր պաշտոններում հնարավոր են ոչ խարիզմատիկ կադրերի նշանակումներ, հաճախ նույնիսկ հանրայնորեն հարցեր առաջացնող ու վիճահարույց, Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը, որը փաստացի հենց քաղաքապետի արտահերթ ընտրություն է, հույժ կարեւոր է խարիզմատիկ թեկնածուի ներկայացումը: Իհարկե, ինքնին բավարար կլինի թերեւս Նիկոլ Փաշինյանի անձնական աջակցությունն այդ թեկնածուին, եւ նրա օգտին քվեարկելու կոչը կարող է բավարար լինել հաղթանակի համար, առավել եւս, որ կարծես թե չկան նաեւ ուժեղ մրցակիցներ: Սակայն տվյալ պարագայում խոսքը հանրապետության մայրաքաղաքի մասին է, որն ընդգրկում է Հայաստանի բնակչության կեսը եւ գուցե ավելին, եւ նույնը նաեւ կառավարվող ռեսուրսների մասով:

Ըստ այդմ՝ այստեղ զուտ «նշանակման» հարց չէ, եւ ոչ էլ ուղղակի նոմինալ հաղթանակի: Այստեղ երեւանցիներին առաջնորդելու հարց է, որովհետեւ մեծ քաղաքի քաղաքապետը, հատկապես հաշվի առնելով հայաստանյան ու երեւանյան իրողությունները, պետք է լինի քաղաքացիների առաջնորդը: Որովհետեւ քաղաքի խնդիրներն այնպիսին են, նաեւ իրենց արմատներով, որ պահանջում են հանրային լայն կոնսոլիդացիա, ինչը կարող է անել խարիզմատիկ առաջնորդն իր գաղափարներով: Այն, ինչ, ըստ էության, անում է Նիկոլ Փաշինյանը համապետական մասշտաբում:

Դա, իհարկե, ներառում է նաեւ Երեւանը, սակայն մյուս կողմից՝ քաղաքի մասշտաբային առանձնահատկությունը թելադրում է իր որոշակի անհրաժեշտությունները, ներառյալ եւ այն, որ քաղաքի արտահերթ ընտրությունն այդ իմաստով լավ հնարավորություն է խարիզմայի եւ առաջնորդության կարեւոր խնդիրը որոշակիորեն թեթեւացնել Նիկոլ Փաշինյանի համար՝ մի մասը տեղափոխելով Երեւանի քաղաքապետի վրա: Եվ ոչ թե էլ ավելի ծանրացնելով վարչապետի ուսերը:

Ի վերջո, դա չի կարող երկար ժամկետում զգացնել չտալ իր ռիսկերի մասով, հետեւաբար պետք է օգտագործել դրանք նվազեցնելու հնարավորությունը: Եվ եթե քաղաքական թիմում չկա այդպիսի խարիզմատիկ քաղաքային առաջնորդի հավակնորդ, ապա թերեւս պետք է չմնալ կուսակցական կամ դաշինքային ֆորմատի շրջանակում, եւ ընդլայնել թեկնածուի որոնման շրջանակը, ինչի պարագայում որոնումը անխուսափելիորեն կտա իր արդյունքը, միաժամանակ նաեւ թարմ եւ նոր շնչառություն հաղորդելով թավշյա հեղափոխության ներկայիս փուլին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ