News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Խալիսկո նահանգում գաղտնի թաղված 6 մարդու աճյուն են գտել, հայտնել է նահանգի դատախազ Ռաուլ Սանչեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամենայն հավանականությամբ, այնտեղ գտնվել է 5 տղամարդու եւ մեկ կնոջ աճյուն»,- լրագրողներին ասել է Սանչեսը: Թաղման վայրը հայտնաբերվել է Գվադալահարային մերձակա Տլախոմուլկո համայնքի տներից մեկի տարածքում:

Դատախազը չի բացառել, որ կարող էր լինել 7 մարմին, քանի որ դրանք մասնատված էին, իսկ փորձագետները հիմա պարզում են նրանց ճշգրիտ թիվը:

Մեքսիկայում նման սարսափազդու գտածոները հազվագյուտ չեն, թաղման գաղտնի վայրեր են հայտնաբերվել Գերերո, Վերակրուս, Մորելոս նահանգներում: Հանցագործները սովորաբար այսպես են թաքցնում թմրամաֆիայի պատերազմներում սպանվածների մարմինները: Խալիսկո նահանգում վայրագություններ է գործում «Խալիսկո – Նոր սերունդ» կարտելը, որը երկրում համարվում է ամենադաժաններից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ