News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իրականում մի ստերեոտիպ կա, մի կլիշե, որի համաձայն ժողովրդավարությունը պետք է լինի արեւմտամետ եւ ավելի պակաս պրոգրեսիվ ռեժիմները պետք է լինեն այլ կենտրոններամետ: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին  տված հարցազրույցում նշել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով, հայկական ոչ բռնի հեղափոխությունը եկավ ապացուցելու, որ այդ ստերեոտիպը քիչ աղերսներ ունի իրականության հետ. «Մեր հեղափոխության առաջին իսկ օրից հայտարարել ենք, որ չկա որեւ աշխարհաքաղաքական ենթատեքստ, միջամտություն, նախաձեռնություն մեր շարժման մեջ, հետեւաբար արտաքին քաղաքականության մեջ տեղաշարժեր չեն ակնկալվում:

Անշուշտ ակնկալվում են որոշակի սրբագրումներ, անշուշտ մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունների Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, նախեւառաջ որովհետեւ կարծում ենք, որ կա հսկայական ներուժ, որն իրացված չէ եւ ժամանակը նոր պահանջներ է դնում»,-ասաց Միրզոյանը:

Նա, մասնավորապես ընդգծեց ԱՄՆ-ի սիլիկոնային հովտի հետ հարաբերությունների զարգացման հսկայական պոտենցիալը՝ հավելելով, որ Հայաստանի համար առաջնային է ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների զարգացումը:

«Նաեւ ներուժ կա առեւտրային, ներդրումների հարցերում եւ այլն: Սա չպետք է դիտարկել, որ արվում է Հայաստանի այլ գործընկերների ու դաշնակիցների հետ հարաբերությունների հաշվին»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ