News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուրբաթ առավոտյան նավթի համաշխարհային գներն աճել են ՕՊԵԿ-ում Սաուդյան Արաբիայի պատվիրակի այն հայտարարությունից հետո, որ երկրորդ կիսամյակում աշխարհում նավթի պաշարները զգալիորեն կնվազեն: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Brent տեսակի նավթի հյուսիսամերիկյան նավթային խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,28 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց մինչեւ 72,78 դոլարի, WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը՝ 0,1 տոկոսով, բարելի դիմաց հասնելով մինչեւ 68,33 դոլարի:

Ուրբաթ ներդրողները շահել են ՕՊԵԿ+ համաձայնագրի կատարման մոնիթորինգի տեխնիկական կոմիտեի ղեկավարի՝ համատեղությամբ ՕՊԵԿ-ում Սաուդյան Արաբիայի պատվիրակ Ադիբ ալ Աամայի նախօրեի հայտարարությունից, որ չնայած 3-րդ եռամսյակում միջազգային նավթային շուկայի լավ հավասարակշռմանը, երկրորդ կիսամյակում կդիտվի պաշարների զգալի նվազում հումքի կայուն պահանջարկի եւ սեզոնային գործոնների պատճառով:

Միաժամանակ, սակարկությունների մասնակիցները ուշադրություն են դարձրել Չինաստանի Կենտրոնական բանկի որոշման վրա՝ դոլարի նկատմամբ յուանի փոխարժեքը մեկ տարում մինչեւ նվազագույն նիշ թուլացնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ