News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը վերջին մի քանի տարիներին բարեփոխում է մետաղագործական, ածխային եւ էներգետիկ ոլորտները՝ դրանով պայքարելով բնապահպանական իրադրության բարելավման համար, հայտնում է «Վեդոմոստի» պարբերականը:

Նշվում է, որ բարեփոխումների առանցքային դրույթներից մեկն է բնակկոմունալ տնտեսությունների եւ էներգետիկ ձեռնարկությունների անցումը ածխից գազին: Օրերս հաստատված ընդլայնված եռամյա ծրագրով նախատեսվում է Չինաստանի 82 քաղաքներում 2016 թվականի ցուցանիշների համեմատ ածխի պահանջի 5-10 տոկոսով կրճատում: «Գազպրոմբանկի» տնտեսական կանխատեսման կենտրոնի տնօրեն Այրատ Խալիկովի կարծիքով՝ ածխի պահանջարկի կրճատումը կբերի 2020-2021 թվականներին գնի զգալի նվազման:

Այն, որ Չինաստանը կրճատում է ածխի արդյունահանումն ու օգտագործումը Չինաստանի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ տնտեսագետները հայտնել են 2016 թվականի: Նրանք նշել են, որ ածխի օգտագործումը բարձրակետին է հասել 2013-2014 թվականներին եւ այդ ժամանակից սկսած անկում է գրանցում:

Պատճառների թվում գիտնականները նշում են տնտեսական աճի դանդաղումը, ածխարդյունաբերության անկումը եւ օգտակար հանածոյից կախվածության նվազման տնտեսական քաղաքականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ