News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նա ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին  տված հարցազրույցում նշել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Հայաստանի դաշնակից Ռուսաստանի կողմից կարող է խրախուսվել, որ Հայաստանն ընտրել է ներքին կառավարման եվրոպական մոդելը՝ մարդու իրավունքներ, ազատություններ, քաղաքացիական հասարակության ձեւավորում, ՀՀ առաջին փոխվարչապետը պատասխանեց. «Այն ամենը, ինչ դուք թվարկում եք, դրանք համամարդկային արժեքներ են: Այո, վիճակագրորեն ավելի շատ են արեւմտյան երկրները, որոնք դավանում են այդ արժեքները, բայց ո՞վ է ասում, որ Հայաստան այդ արժեքները պետք է ներմուծվեն Վաշինգթոնից կամ Մոսկվայից, կամ Մադագասկարի մայրաքաղաքից: Սա հայ ժողովրդի համար հարազատ արժեքներ են: Սա մեր օրերի դրությամբ մարդկության հայտնագործած լավագույն հասարակարգն է եւ մենք գնում ենք այդ ճանապարհով, ժողովրդավարության ճանապարհով: Այստեղ մենք որեւէ գործընկերոջ ոչ ցուցումն ենք ստացել, նկատի ունեմ մեր արեւմտյան գործընկերներին, ոչ էլ որեւէ այլ գործընկերների թույլտվության կարիքը կա, նկատի ունեմ մեր հյուսիսային գործընկերոջը»:

Նա նշեց, որ Հայաստանը հարգանքով է վերաբերում իր գործընկերներին, նրանք էլ իրենց հերթին հարգանքով են վերաբերում Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը: «Հայաստանի ժողովրդի բացառիկ իրավունքն է՝ որոշել ինչպես ապրել»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ