News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Երվանդ Խունդկարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երվանդ Խունդկարյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,– ասված է նախագահի հրամանագրում:

Կենսագրություն

Կրթություն

1994 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

Աշխատանքային գործունեությունը

• 1993-1994 թթ. - Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար:

• 1994-1996 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման եւ դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատու, ապա՝ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատու։

• 1996-1998 թթ. - ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:

• 1998-1999 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

• 1999-2001 թթ. - ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնական։

• 2001-2008 թթ. - Հայաստանի Հանրապետության Տնտեսական դատարանի դատավոր։

• 2008 թ. հունվար-հոկտեմբեր - Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։

• 2008 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր:

• 2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ