News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի դատարանը երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին դատապարտել է 8 տարվա բանտարկության պետական միջոցները վատնելու եւ կուսակցական գործունեությանը միջամտելու համար, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:

Դատարանի որոշմամբ՝ պետության նախկին ղեկավարը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալության բյուջեից միջոցներ ստանալու համար, նա պետք է վճարի նաեւ 3,3 մլրդ դոլար (գրեթե 3 մլն դոլար) տուգանք:

Դատավճռով նախատեսվում է եւս 2 տարվա բանտարկություն իր նախագահության տարիներին իշխող կուսակցությունից թեկնածուների առաջադրմանն ապօրինի մասնակցելու համար:

2018 թվականի ապրիլին Սեուլի կենտրոնական դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին արդեն դատապարտել էր 24 տարվա բանտարկության:

Պակ Կըն Հեի շուրջ սկանդալը բռնկվել է 2016 թվականի աշնանը, երբ լրատվամիջոցները հայտնել էին նրա ընկերուհու՝ Չհվե Սուն Սիլի ազդեցության մասին: Նա վերջին մի քանի տարիներին տեղյակ էր պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է բարձր մակարդակով քաղաքական որոշումների ընդունման ընթացքին՝ պետական պաշտոններ չզբաղեցնելով: Նա նաեւ ճնշում է գործադրել մի շարք խոշոր ընկերությունների վրա, որ նրանք խոշոր գումարներ փոխանցեն իր վերահսկած հիմնադրամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ